
Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը նորից կալանավորվել է
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, փետրվարի 17-ին բեկանել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։ Վերջինս դեռևս չի ստացել դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել հունվարի 23-ին՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշմամբ։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Խաչատրյանն, ինչպես նաև վերջինիս հորեղբայր Գագիկ Խաչատրյանն, ով եղել է ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախարար, ձերբակալվել են 2019-ի օգոստոսի 27-ին, ապա՝ կալանավորվել։ Շուրջ 5 ամիս կալանքի տակ մնալուց հետո Կարեն Խաչատրյանն ազատ էր արձակվել։
ԱԱԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կարեն Խաչատրյանն այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում։
Մեկնաբանել