HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետն այլևս անցյալում է․ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Չնայած Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների մեծ թվին, իրավիճակը չի կարելի անվանել գլոբալ պանդեմիա, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Խոսքը գնում է «առանձին երկրներում առկա համաճարակի» վերաբերյալ։

Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետն այլևս անցյալում է։ Այդ մասին փետրվարի 24-ին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Հեբրեիսուսը: ԱՀԿ փորձագետների տվյալներով, որոնք եղել են վիրուսի տարածման օջախում, համաճարակի տարածման գագաթնակետը եղել է հունվարի վերջին։

«Իտալիայից, Իրանից և Հարավային Կորեայից ստացվող թվերը խիստ անհանգստացնող են, սակայն հիմա խոսքը գնում է առանձին երկրներում առկա համաճարակի վերաբերյալ։ Պանդեմիա անվանում են ամբողջ երկրագնդով նոր վիրուսի տարածումը: Ներկայումս COVID-19 կորոնավիրուսի տարածումը չի կարելի անվանել պանդեմիա»,- հավելել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԱՀԿ-ն ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ մի շարք փաստեր։ Այսպես, ներկայումս վիրուսի արդյունքում մահացության ցուցանիշը կազմում է 0,7 %: Թեթև ախտանշաններ ունեցող պացիենտները ապաքինվում են երկու շաբաթում, իսկ ծանր ախտանիշներ ունեցողները՝ 3-7 շաբաթում։ Ավելի վաղ, Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը ազդարարել էր, որ «կորոնավիրուսի համաճարակը հասել է Եվրոպա»։ Հայտարարությունն արվել էր Իտալիայում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի տարածման ֆոնին։  

Փետրվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2710-ի, վարակակիրների թիվը՝ 80 419-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 27 909-ի։

նյութի աղբյուրը՝ dw.com

լուսանկարը՝ www.cfr.org

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter