HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գարիկ Սարգսյան. «Ավշարի համայնքապետը հրաժարվել է մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն ծրագրից»

Օրեր առաջ գրել էինք, որ Ավշար համայնքը մանկապարտեզ չունի, իսկ երբեմնի գործող մանկապարտեզը այժմ քանդում են։ Այս թեմայի վերաբերյալ այսօր խոսել ենք Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։

Մարզպետի խոսքով՝ նախորդ տարի Ավշար համայնքի հետ համատեղ մարզպետարանը կազմել էր սուբվենցիոն ծրագրի հայտ, ըստ որ՝ 2019-ին նախատեսվում էր կառուցել մանկապարտեզի հիմքն ու կրող պատերը։

«Եթե կառուցման աշխատանքները պատշաճ կազմակերպվեր, շենքը հնարավոր կլիներ շահագործման հանձնել 2020 թվականի սեպտեմբեր ամսից, սակայն համայնքապետը սուբվենցիոն ծրագրի հայտը հետ է կանչել»,- ասում է Գարիկ Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ սուբվենցիոն ծրագրի չեղարկումը կապ ունի 2019-ի ընթացքում մարզպետարանի հայտնաբերած խախտման հետ, որի մասին մարզպետարանը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել։ Բացի համայնքի մանկապարտեզի կառուցման սուբվենցիոն հայտից, կազմվել էր նաև համայնքի փողոցներն ասֆալտապատելու հայտ, որը ևս հետ է կանչել համայնքի ղեկավարը։

«Բավականին մեծ ու հարուստ համայնք է Ավշարը, բայց արդեն 3 տարի է՝ չունի մանկապարտեզ, սուբվենցիոն ծրագրի չեղարկման արդյունքում տուժել են միայն համայնքի երեխաները: Մեր հաշվարկներով 2 տարվա ընթացքում հնարավոր կլիներ կառուցել և շահագործման հանձնել 6 խմբանի մանկապարտեզ»,- ասում է մարզպետը։

Մանկապարտեզի շենքի պանելների համար կազմակերպված աճուրդի մասին խոսելիս Գարիկ Սարգսյանը նշեց, որ մարզպետարանն աճուրդում հաղթած և գնման իրավունք ստացած անձի կամ կազմակերպության մասին տեղեկատվության չի տիրապետում։

Հիշեցնենք, որ Ավշար համայնքի ղեկավարը Սուրիկ Գրիգորյանն է՝ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի և Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի եղբայրը:

Լուսանկարը՝ Գարիկ Սարգսյանի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter