HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ԶՊՄԿ-ի պոչամբարից գետ լցված աղտոտ պարզվածքի փաստով վարչական վարույթ է հարուցվել

Երեկ գրել էինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին (ԶՊՄԿ) պատկանող Արծվանիկի պոչամբարից Նորաշենիկ գետ թափվող պարզվածքում հայտնաբերված տարրերի մասին, որոնք թույլատրելիից շատ են եղել: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը լաբորատոր հետազոտությամբ պարզել էր, որ փետրվարի 3-ին Նորաշենիկ թափված պարզվածքում թույլատրելի սահմանային արտահոսքը (ԹՍԱ) գերազանցել են պղինձը (14 անգամ), մոլիբդենը (5,7 անգամ), մանգանը (129 անգամ), ցինկը (5 անգամ): Մի շարք այլ պարամետրերով եւս ԹՍԱ-ն գերազանցվել է: 

Այսօր տեսչական մարմնից տեղեկացել ենք, որ այս առնչությամբ վարչական վարույթ է հարուցվել, ինչի արդյունքում պարզ կդառնա շրջակա միջավայրին հասցված վնասի չափը, դրա հիման վրա էլ՝ ԶՊՄԿ-ին պատասխանատվության ենթարկելու հարցը:    

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը (հեղ.՝ Սարո Բաղդասարյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter