
Մահացել է Սու- 34 կործանիչ ինքնաթիռի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը
84 տարեկան հասակում մահացել է ռուսական «Սու-34» կործանիչ ինքնաթիռի գլխավոր կոնստրուկտոր, հայազգի Ռոլան Մարտիրոսովը։ Մարտիրոսովն աշխատում էր Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյում որպես ավիակոնստրուկտոր:
Մարտիրոսովը ծնվել էր 1935 թվականի հոկտեմբերի 6-ին, Չարդախլու գյուղում։ Ավարտելով Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը` Ռոլան Մարտիրոսովը սկսել է աշխատել Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյի առաջատար նախագծերի բաժնում, որը գործում էր իր և գլխավոր կոնստրուկտոր Պավել Սուխոյի անմիջական ղեկավարությամբ: Ռոլան Մարտիրոսովը, որպես Սուխոյի անվան կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր, ղեկավարել է ՍՈՒ-34 նոր կործանիչ ինքնաթիռի ստեղծման աշխատանքները: Կործանիչն իր առաջին թռիչքը կատարել է 1992 թվականին։
Լուսանկարը՝ TACC գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել