Մարտի 2-ից 8-ը չեն գործի բարձրագույն, նախնական մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ մարտի 2-ից 8-ը չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները։
«Տեսանյութից հետո ծագած նոր հարցերի պատասխանները:
Հանրապետությունում սուր շնչառական` կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, կայացվել է որոշում ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2019-2020 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանով նախատեսված գարնանային արձակուրդները տեղափոխել 2020 թվականի մարտի 2-ից 8-ը: Նշված ժամանակահատվածում չեն գործի նաև բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները: Սույն որոշումը վերաբերում է նաև ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ»,-նշել է նախարարը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել