HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հաշմանդամություն ունեցող 16-23 տարեկանները մասնագիտական հմտություններ ձեռք բերելու հնարավորություն կունենան

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող 16-23 տարեկան անձանց համար կստեղծվի լրացուցիչ ծառայություն, որպեսզի կարողանան ինքնուրույն կյանքով ապրել և մասնագիտական հմտություններ ձեռք բերել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նման առաջարկություն է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախարարությունը ծառայությունը որոշել է կոչել՝ «անկախ ապրելակերպ ուղեկցող կյանքի»։

Նախարարությունն ընդգծել է, որ մասնագիտացված մանկատներում շարունակում են խնամք ստանալ 18 տարին լրացած, հաշմանդամություն ունեցող, որևէ հմտություն և կարողություն չունենցող անձինք, որոնց համար ինքնուրույն կյանք վարելն ու հաստատությունից դուրս գալը շատ ռիսկային է:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է այս տարվանից նաև ճգնաժամային իրավիճակում հայտնված և անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաների համար (անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողի հետ) հիմնել ճգնաժամային աջակցության կենտրոններ։ Դրանք կգործեն Երևանում, Գյումրիում և Կապանում:

Այդ կենտրոններում երեխաների խնամքը կիրականացվի առավելագույնը 6 ամիս ժամկետով։ Դրան զուգահեռ մասնագիտական աշխատանք կիրականացվի թե՛ երեխայի, թե՛ ընտանիքի հետ՝ երեխայի հետագա խնամքը կենսաբանական, իսկ դրա անհնարինության դեպքում՝ խնամատար, խնամակալ ընտանիքում կազմակերպելու համար:

Իսկ կենսաբանական ընտանիքից դուրս բերելու անհրաժեշտության դեպքում՝ 0-3 տարեկան երեխաների խնամքի կազմակերպումը պետք է իրականացվի խնամատար ընտանիքում կամ ճգնաժամային աջակցության կենտրոնում։

Իսկ ճգնաժամային աջակցության կենտրոնում տեղավորված երեխաների՝ կենսաբանական ընտանիք վերադառնալու հնարավորության բացառման դեպքում՝ նրանց խնամքը առաջնային կերպով կկազմակերպվի որդեգրման, խնամակալ, խնամատար ընտանիքի միջոցով։

Գլխավոր լուսանկարում՝ Սպիտակի խնամքի տան շահառուների աշխատանքներից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter