HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գագիկ Ծառուկյան. «Վիրուսը մեկ ամիս հետո չոքել է մեր դուռը, գնում ես ապտեկաներ, մասկաներ չկա, դեղորայք չկա»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «շատ վատ է» որակում կառավարության կանխարգելիչ քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Այս մասին այսօր խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

«Բոլորս էլ գիտենք, որ կորոնավիրուսն ամբողջ աշխարհում մեկ ամիս է՝ տարածվում է, ընլայնվում է, մեկ ամիս առաջ պետք է հանձնարարություն լիներ հիվանդանոցներին, սեփականատերերին, ապտեկաներին, որ անպայման ապահովեն անհրաժեշտ դեղորայք վիրուսի դեմ, և մասկաների հարցը: Վիրուսը մեկ ամիս հետո չոքել է մեր դուռը, գնում ես ապտեկաներ, մասկաներ չկա, դեղորայք չկա»,-ասաց նա:

Հարցին` ինքը ևս չի կարողացել դիմակ գտնել, Ծառուկյանն արձագանքեց` դրա կարիքը չունի:

«Բարի մարդկանց էդ հիվանդությունները չի կպնում»,-ասաց նա:

Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի քաղաքացիների` Հայաստան տեղափոխման հարցին` ընդգծելով, որ կառավարությունն անհրաժեշտ կանխարգելիչ քայլեր չի ձեռնարկել:

«Պարսկաստանից եկել են մեր հայրենակիցները, իհարկե իրենց հայրենիքն է, բոլորին պետք է ընդունել պարտադիր,  բայց բոլորս էլ գիտենք, չէ՞, որ կորոնավիրուսի կարանտինը երկու շաբաթ է, կարելի էր երկու շաբաթ առանձնանցնել էդ մարդկանց, լրիվ դիագնոզ վերցնել, թե չէ էդ մարդը պատկերացրեք տուն է գնացել, պատկերացրեք տանը ծնող, երեխա… Դա էլ հո տնտեսություն չի, որ չհասկանան, մենակ ուզում են արդարանան»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ծառուկյանը նաև վստահեցրեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացուն և վարակակիր լինելու մեջ կասկածվող քաղաքացիներին Ծաղկաձորում մեկուսացնելուց հետո Ծաղկաձորը դատարկվել է:

«Գնացեք Ծաղկաձոր տեսեք, ամբողջ տուրիստական կամպանիաները  դատարկ են, հյուրանոցները լրիվ դատարկ են, նույն պահին հենց ասել են, `անմիջապես ինչքան պատվեր կար, հեչ արեցին»,-ասաց նա:

Երեկ հայտնի դարձավ, որ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Հարցին, թե արդյոք ԲՀԿ նախագահն աջակցելու է Գևորգյանին, որի ընտրությանը ԲՀԿ-ն սատարել էր, Ծառուկյանն ասաց.

«Օրենքի առաջ ոչ մեկ չի կարող աջակցել, ամեն ինչ օրենքի տիրույթում է, իրավապահ մարմինների տիրույթում է, մեղավորները պատժվում են, անմեղները՝ արդարացվում»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է Ծառուկյանը մերժել սահմանադրական հանրաքվեի «Ոչ»-ի ճամբարի` հանձնաժողովների կազմերում  ընդգրկվելու առաջարկը, Ծառուկյանն ասաց.

«Դիմել են Նաիրա Զոհրաբյանին առանց փաստաթղթերի, ու քանի որ քաղաքական որոշում ենք կայացրել, որ չենք մասնակցելու, անիմաստ էր մեր ասելուց հետո խառնվեինք, բայց մեր համակիրիներն ազատ են իրենց ցանկությամբ ինչպես ուզում են վարվեն»:

Առավել մանրամասն` տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter