Առողջապահության փոխնախարարը հորդորում է զերծ մնալ նարգիլեի օգտագործումից, որի ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար
Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կորոնավիրուսային վարակին, դրա տարածման համար նպաստավոր պայմաններին:
«Հաշվի առնելով, որ նարգիլեի օգտագործման ժամանակ նպաստավոր պայմաններ են ստեղծված կորոնավիրուսով վարակման համար, տարբեր երկրներ արգելում են նարգիլեի օգտագործումը հանրային վայրերում վիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Այդ պատճառով զերծ մնացեք նարգիլեի օգտագործումից հի՛մա և այսուհետ»,- նշել է Լենա Նանուշյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել