HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունների քննարկումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին չի դադարեցվի, և սահմանադրական կարգի տապալման կամ դրան օժանդակելու մեջ մեղադրվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ գործի վարույթը չի կարճվի:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ որոշեց հետաձգել վերը նշված միջնորդությունների լուծումը մինչև դրա համար էական հանգամանքների պարզումը:

Նշենք, որ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ վերջին մի քանի դատական նիստերի ընթացքում գործով բոլոր մեղադրյալների պաշտպանները հանդես են եկել վերը նշված միջնորդություններով:

Պաշտպանները պնդում են, որ ամբաստանյալներին չէր կարող Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով մեղադրանք առաջադրվել, որ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել, որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում չի հաղթահարվել նախագահի անձեռնմխելիության արգելքը:

Միջնորդությունների դեմ մեղադրող կողմն առարկել է: Դատարանը որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ էր հեռացել փետրվարի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter