HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայի գալիք խաղարկությունում

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում կայացավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2020-2021թթ. խաղարկության վիճակահանությունը: C դիվիզիոնում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը հայտնվեց 2-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականները:

C դիվիզիոնում կազմավորվեցին հետևյալ խմբերը

1-ին խումբ. Մոնտենեգրո, Կիպրոս, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան
2-րդ խումբ. Վրաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, Հայաստան
3-րդ խումբ. Հունաստան, Կոսովո, Սլովենիա, Մոլդովա
4-րդ խումբ. Ալբանիա, Բելառուս, Լիտվա, Ղազախստան

groups.png (190 KB)

Ի տարբերություն Ազգերի լիգայի առաջին խաղարկության` այս անգամ վիճակահանության ձևաչափը փոխվել էր: Նախկինում առաջնության մասնակից 55 թիմերից 12-ականը ընդգրկվել էին A և B դիվիզիոններում, 15-ը՝ C-ում, իսկ 16-ը` D-ում: Այս տարի A, B և C դիվիզիոններում ընդգրկված է 16-ական թիմ, իսկ D-ում՝ 7:

Նախորդ խաղարկության ժամանակ Հայաստանի հավաքականը D դիվիզիոնի 4-րդ խմբում էր, սակայն 10 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և պայքարը շարունակելու հնարավարությունը զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Ազգերի լիգայի 2020-21թթ. խաղարկության խմբային փուլի խաղերը տեղի կունենան 2020թ. սեպտեմբերի-նոյեմբեր ամիսներին իսկ փլեյ-օֆի խաղերը 2021թ. մարտին:

Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի Թվիթերի էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter