HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Էրիկ Գրիգորյան. «Ծրարով գումար երբևէ չեմ ստացել»

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պետական պաշտոն զբաղեցնելիս երբևէ ծրարով գումար չի ստացել:

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց նախարար Գրիգորյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցադրմանը: Պատգամավորը հիշեցրել էր, որ Էրիկ Գրիգորյանը նախկինում ևս պետական պաշտոն է զբաղեցրել, արդյոք ծրարով գումա՞ր ստացել է, թե՝ ոչ:

«Ծրարով գումար երբևէ չեմ ստացել: Երբ աշխատել եմ նախարարությունում, մինչև 2011 թվականն եմ աշխատել, ունեմ 2010 թվականի հայտարարագիր, որտեղ նշված էր այն գումարները, որ ունեի: 2017-ին վերադարձա պետական համակարգ, կրկին ունեմ հայտարարագիր, որտեղ նշված է ինչքան գումար ունեմ»,- ասաց Էրիկ Գրիգորյանը` հավելելով, որ միջազգային կառույցներում աշխատելիս ծրարով գումար ստացել է:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ պետական համակարգ վերադառնալուց հետո իր աշխատավարձը մոտ տասն անգամ նվազել է:

«Ես ստանում էի մոտ հինգ միլիոն դրամ, հետո երևի 340 հազար դրամ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter