Արսեն Թորոսյանը «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ռուսաստանի Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում։
«Նախ շնորհակալություն հայտնեցի նրան մեր երկրին ցուցաբերած համակողմանի աջակցության համար, այդ թվում ախտորոշիչ տեստերի տրամադրման։
Քննարկեցինք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, ինչպես նաև իրականացվող միջոցառումները երկու երկրներում։
Երկուստեք կարևորեցինք երկրների համագործակցությունը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում և պայմանավորվեցինք այսուհետ ևս փորձի և տեղեկատվության փոխանակում անել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Թորոսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել