HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դատավորների բարեվարքության նախագծի քվեարկությունն ընդմիջվեց

Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունն ԱԺ-ում ընդհատվեց:

Թարմացված: 10:35

Ընդմիջումից հետո նախագիծը դրվեց քվեարկության. Նախագծին կողմ քվեարկեց՝ 76, դեմ՝ 35, 1 ձեռնպահ պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հավելեց նաև, որ գործուղման մեջ գտնվող 9 պատգամավոր թողել է կողմ քվեարկության մասին գրություն: Նրանք բոլորն էլ քաղաքական մեծամասնության պատգամավորներ են: Ըստ այդմ՝ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ այսօր առավոտյան պետք է քվեարկության ներկայացներ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության առաջարկը, սակայն քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց:

Պատճառն, ամենայն հավանականությամբ, այն էր, որ անհրաժեշտ թվով կողմ ձայն չէր ապահովվի: Սահմանադրական օրենքի քվեարկությանն անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի կողմ ձայնը՝ 78 պատգամավոր, հետևաբար, 20 րոպե ընդմիջման պարագայում խորհրդարան կարող են հասնել քաղաքական մեծամասնության պատգամավորները:

Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ ասելով, որ իրենց նկատառումները ներկայացրել են, այժմ դեմ կքվեարկեն, եթե առաջինից երկրորդ ընթերցում ապահովվի դատավորների անկախության օրենսդրական պահանջը, ապա կողմ կքվեարկեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter