
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» և հարակից ներկայացված նախագծերի փաթեթը:
Այն ընդունվեց 100 կողմ, 2 դեմ և 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ ասելով, որ ձեռնպահ կքվեարկեն, իսկ մինչև երկրորդ ընթերցում առաջարկներով հանդես կգան:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ կողմ են քվեարկելու, և մինչև երկրորդ ընթերցում առաջարկներով հանդես կգան:
Այս նախագիծը քրեաիրավական միջոց չէ, այլ քաղաքացիական հայց ներկայացնելու ինստիտուտ:
Այն թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը օրինական եկամտի աղբյուրներով չի հիմնավորվում: Նման գույքի առնչությամբ գործում է ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որը կարող է պատասխանող կողմը հերքել` գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցների ներկայացմամբ:
Մեկնաբանել