HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործն ուղարկվել է դատախազություն

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և վերջինիս սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ գործն առաջիկա օրերին դատարան կուղարկվի, եթե դատախազությունը հաստատի նրանց մեղադրանքը։

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց, որ Թովմասյանի և Փանոսյանի վերաբերյալ գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանն ու Նորայր Փանոսյանը մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Հրայր Թովմասյանն, ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝  Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:

Թովմասյանն ու Նորայր Փանոսյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։ ՍԴ նախագահը գործի նախաքննության ընթացքում հայտարարել է, որ օրվա իշխանությունը խնդիր ունի արագ ձերբազատվելու իրենից՝ որպես ՍԴ նախագահի։

Լուսանկարում՝ ձախից Նորայր Փանոսյանը, Հրայր Թովմասյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter