HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունում քննարկվեց հայ-վրացական անցակետում գտնվող բեռնատար մեքենաների հարցը

Կառավարության այսօրվա՝ մարտի 5-ի նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք մեր բեռնատարները հատեցին հայ-վրացական սահմանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ըստ պայմանավորվածության՝ պետք է ախտահանում իրականացվի, որպեսզի շարժվեն դեպի Լարսի անցակետ: Մինչև այսօրվա ավարտը մեքենաների անցումն ապահովված կլինի:

«Հավաքված մեքենաների քանակն էնքան չի, որքան որ նախնական տեղեկությամբ էր: Հավանական է, որ նկատի ունենալով, որ արդեն փակ է նաև մեր հարավային սահմանը, և որոշակի արտադրանքի պահանջ կլինի նաև մեր ներքին շուկայում, որոշել են չշարունակել ճանապարհը: Մեր նախնական տեղեկություններով՝ դրանք մոտավորապես 20-30 մեքենաներ են, որոնք այսօրվա ընթացքում զննում կանցնեն և կհասնեն Լարս»:

Քիչ առաջ Էկոնոմիկայի նախարարությունից «Հետքին» հայտնեցին, որ սահմանին կուտակված հայկական բեռնատարները բարեհաջող հատել են հայ-վրացական սահմանը և շուտով սահմանված ընթացակարգով կուղեկցվեն դեպի հաջորդ մաքսային կետ: Էկոնոմիկայի նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ թե՛ նախարարությունը, թե՛ Պետական եկամուտներին կոմիտեն օպերատիվ կապի մեջ են տարանցում իրականացնող տնտեսավարողների հետ բեռնափոխադրումներն առանց խոչընդոտների կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter