HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը հստակեցրեց շարժական և մոդուլային սպանդանոցներին վերաբերող պահանջները

Կառավարությունը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել 2006 թվականի հունիսի 29-ի «Սպանդանոցներում գյուղատնտեսական կենդանիների սպանդի կազմակերպման կարգը և ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 993-Ն որոշման մեջ:

Ներկա պահին օրենսդրությամբ սահմանված են միայն առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների և կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում գործող սպանդանոցներին ներկայացվող պահանջները։ Մինչդեռ առկա են համապատասխան տեխնոլոգիապես հագեցած, շահագործմանը պատրաստ շարժական և մոդուլային տարբերակները, որոնք փոխադրելի են։ Շարժական և մոդուլային սպանդանոցների առկայությունը հնարավորություն կտա հանրապետությունում առավել արդյունավետորեն կազմակերպել կենդանիների սպանդանոցային մորթը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ որոշմամբ հստակեցվում է՝ մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջները նույնն են, ինչ-որ ստացիոնար սպանդանոցներինը: Հստակեցվում է նաև, որ սպանդանոցը կարող է լինել նաև շարժական, և այն որևէ համայնքում սպանդ իրականացնելու համար պետք է տեղակայվի համայնքի ղեկավարի կողմից նախապես հատկացված վայրում: Այդ վայրը պետք է ունենա նախասպանդային զննում: Յուրաքանչյուր շարժական սպանդանոց պետք է ունենա որևէ համայնքում ստացիոնար տեղակայման վայր, որն ինքն է որոշում, բայց դրան ներկայացվող պահանջներն ավելին են, քան այն տեղակայման վայրը, որտեղ պետք է միայն սպանդ իրականացվի:

Նախարարի խոսքով՝ երկու օրվա ընթացքում որոշմանը կկցվեն տեխնիկական սարքերին և կահավորանքին ներկայացվող պահանջները, որոնք պետք է ներկայացվեն շարժական սպանդանոցներին։

Վարչապետ Ն. Փաշինյանը հետաքրքրվեց սպանդանոցների ցանցի ստեղծման աշխատանքներով։

«Այս պահին շինարարության ընթացքի մեջ են 14 սպանդանոցներ, ավարտված կամ ավարտական փուլում է 11 սպանդանոց, և 3 ավարտված սպանդանոցներ կան՝ ի լրումն այն 18-ի, որոնք 38-ի մեջ էին և ծառայություններ էին մատուցում։ 4 շարժական սպանդանոց հիմա գտնվում է թույլտվություններ ստանալու փուլում»,- նշեց էկոնոմիկայի նախարարը։

Վարչապետը հիշեցրեց, որ հուլիսի 1-ի դրությամբ պետք է ունենանք հասանելի ցանց, այդ թվում՝ շարժական և մոդուլային սպանդանոցների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter