
Զինված ուժերում իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ
Անձնակազմի շրջանում նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցման կանխարգելման նպատակով Հայաստանի զինված ուժերում իրականացվում են մի շարք ժամանակավոր միջոցառումներ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ռազմաբժշկական հաստատություններում խստացվել է անցագրային ռեժիմը, մուտքը թույլատրվում է միայն հսկիչ անցագրային կետերում ջերմաչափում կատարելուց հետո՝ բժշկական պաշտպանիչ դիմակներով, ռազմաբժշկական հաստատություններում դադարեցվել են պլանային հետազոտման և բժշկական օգնության կարիք ունեցող զինծառայողների ընտանիքների անդամների, երկարամյա ծառայության և հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակիցների և այլ շահառուների բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպումը, իսկ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրերի տրամադրումն իրականացվում է հսկիչ-անցագրային կետերից՝ բացառելով վերջիններիս մուտքը ստորաբաժանումների տարածք, շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրամադրվում է արձակուրդ միայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին ՀՀ օրենսգրքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
Մեկնաբանել