HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պետռեգիստրը ԶԼՄ-ների համար անվճար կդառնա. նախագիծն ընդունվեց

Խորհրդարանը այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պետռեգիստրը լրատվամիջոցների համար անվճար դարձնելու նախագծերի փաթեթը: Նախագծերն ընդունվեցին միաձայն:

Փոփոխությունների շնորհիվ լրատվամիջոցներն, առանց պետական տուրք վճարելու, կկարողանան տեղեկություններ ստանալ պետական միասնական գրանցամատյանից: Այս օրենքի շահառու կարող են դառնալ այն ԶԼՄ-ները, որոնք համացանցում սեփական կամ վարձակալած դոմեյն, հոսթինգ ունեն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի շրջանակում համարվում են լրատվամիջոց կամ լրատվական գործունեություն իրականացնող:

Գործող օրենքով պետական ռեգիստրից տեղեկություն ստանալու համար գանձվում է 3000 դրամ պետական տուրք (առանց ԱԱՀ-ի): Պետական ռեգիստրի՝ e-register.am-ի միջոցով են լրատվամիջոցները այս կամ այն ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկություն ստանում:

Տեղեկացնենք նաև, որ ընկերության բաժնետերերի յուրաքանչյուր փոփոխության դեպքում պետք է վճարել պետական տուրք նոր բաժնետերերի մասին տեղեկություն ստանալու համար: Խորհրդարանն այս նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ էլ միաձայն էր ընդունել:

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter