HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ՊՆ-ն գաղտնագրման ենթակա տեղեկություն է համարում հիվանդության պատճառով մահացությունների վիճակագրությունը

Պաշտպանության նախարարությունը հրաժարվում է տրամադրել բանակում առողջական հիմքով մահացությունների վերջին հինգ տարիների վիճակագրությունը:

Ըստ նախարարության՝ հայցվող տեղեկությունը պարունակում է գաղտնագրման ենթակա տվյալներ: Մենք նախարարությունից խնդրել էինք 2014-2019 թվականների ընթացքում առողջական խնդրով բանակում արձանագրված մահվան դեպքերի վիճակագրություն, թե դրանցից քանիսով է անձը զորակոչվել առողջական խնդրով, քանի դեպքով է հիվանդությունն առաջացել է ծառայության ընթացքում, քանիսով է պարզվել, որ առողջական վիճակի վատթարացման կամ մահվան պատճառ է հանդիսացել Բժշկասոցիալական սխալ փորձաքննությունը:

Նախարարությունից մերժել են հարցմանը պատասխանել՝ հղում կատարելով պաշտպանության նախարարի 09.07.2015 N-9 հրամանով հաստատված ցանկի 10-րդ և 17-րդ գլուխների պահանջներին, որոնք վերաբերում են անձնակազմի համալրմանն ու կադրային հարցերին, ինչպես նաև ռազմական ոստիկանության գործունեությանը, իրավախատումներին ու պատահարներին:

Մենք կրկին հարցմամբ դիմեցինք նախարարություն՝ հայտնելով, որ մեկ այլ գերատեսչություն տրամադրել է մեզ նման վիճակագրություն, հետևաբար դրանք չեն կարող գաղտնագրման ենթակա տեղեկություններ լինել: Մենք հիշեցրել էինք նաև, որ նախարարությունը պարբերաբար հայտնում է արձանագրված մահվան դեպքերի մասին՝ հայտնելով նաև անձնական տվյալներ, ինչպես նաև օրեր առաջ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր խոսել այն մասին, որ նույնիսկ գնդապետի մահ է արձանագրվել հիվանդության պատճառով: Նախարարությունը, սակայն, կրկին նույն մերժումն է ուղարկել:

Տեղեկացնենք, որ և՛ Քննչական կոմիտեն, և՛ Դատախազությունը տրամադրել են այդ վիճակագրությունը, պարզապես ցանկանում էինք բոլոր իրավասու գերատեսչությունների տվյալները համադրել անճշտություններից խուսափելու համար:

Բանակում արձանագրված վերջին հինգ տարիների ընթացքում առողջական հիմքով մահացությունների վերաբերյալ մեր ուսումնասիրությունը կներկայացնենք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter