HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չինաստանը կորոնավիրուսի ախտորոշման 1000 թեստ կնվիրի Հայաստանին

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիան Էրլոնին` քննարկելու ինչպես աշխարհում, այնպես էլ Չինաստանում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է ԱՆ-ն, դեսպանը հայտնել է, որ Չինաստանի կառավարությունն առաջիկայում Հայաստանին կորոնավիրուսի ախտորոշման 1000 անվճար թեստ է նվիրելու: Միաժամանակ, Չինաստանի դեսպանատունը Հայաստանին որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել` լրացուցիչ բժշկական պարագաներ ձեռք բերելու համար:   

Ինչ վերաբերում է Չինաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակին, ապա դեսպանը վստահեցրել է, որ դրությունը բարելավվում է:

Արսեն Թորոսյանը նշել է, որ եղանակի տաքացմանը զուգընթաց` վիրուսային հիվանդությունները նահանջելու միտում ունեն, և մեր երկրում բացի մեկ հաստատված դեպքից, այս պահի դրությամբ այլ անձինք չկան:

Նախարարն անդրադարձել է նաև կարանտինի մեջ գտնվող քաղաքացիներին և նշել, որ վերջիններս իրենց լավ են զգում, որևէ մեկի մոտ ախտանշաններ չեն հայտնաբերվել և 8 օրից` կարանտինային ժամկետն ավարտվելուց հետո, նրանք կգնան տուն:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը: Հանդիպման վերջում Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:

Մեկնաբանություններ (1)

Tlkatintsi
Պրն. Տյան Էռլօն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter