HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատական դեպարտամենտը զրկվել է թարգմանչով ապահովելու լիազորությունից. Արտյոմ Կանևսկոյի վերաբերյալ նիստն այդ պատճառով հետաձգվեց

«Արտյոմ Կանևսկոյ»  անունով հայտնի Արտյոմ Հարությունովի գործով դատական նիստն այսօր հյետաձգվեց թարգմանչի բացակայության պատճառով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ պետական միջոցներով թարգմանիչ նշանակելու կարգում փոփոխություն է եղել, դատական դեպարտամենտն այլևս չի կարող անհրաժեշտության դեպքում նիստերին թարգմանիչ ապահովել, քանի որ զրկվել է այդ լիազորությունից:

Ըստ նոր կարգի՝ թարգմանիչն ընտրվում է Արդարադատության նախարարության կայքում առկա որակավորված թարգմանիչների ցանկից: Դատավորը նշեց, որ այսօրվա նիստին հնարավոր չի եղել որևէ թարգմանչի ներկայություն ապահովել:

Հիշեցնենք, որ Արտյոմ Հարությունովը մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ: Վերը նշված կասկածանքով նա բերման է ենթարկվել 2019-ի հունվարին: Ըստ քրեական գործի՝ նա իր կողմից օգտագործվող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի մեջ ապօրինի պահել է մեկ այլ անձի` Մյասնիկ Մատինյանի անվամբ հաշվառված, կրակոցներ կատարելու համար պիտանի, ակոսափող հրազեն հանդիսացող որսորդական ինքնալից կարաբին՝ իր պահեստատուփով լիցքավորված, կրակելու համար պիտանի որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 30 հատ գործարանային արտադրության փամփուշտներ և մեկ հատ պահեստատուփ՝ լիցքավորված կրակելու համար պիտանի, որսորդական ակոսափող զենքերի համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող թվով 20 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են Արտյոմ Հարությունովի նշված ավտոմեքենայի զննությամբ։ Հարությունովն, ում վերաբերյալ գործն արդեն մեկ տարուց ավելի քննվում է, չի ընդունում մեղադրանքը:

Լուսանկարում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter