HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Վարդանյանը հետախուզվում է

Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզվում է Երևանի բնակիչ, 49-ամյա Արամ Վարդանյանը, խափանման միջոցը՝ կալանք։

Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության Էրեբունու կա՛մ մոտակա բաժին, կա՛մ զանգահարել 1-02, 010 45-02-02 հեռախոսահամարներով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը, ըստ ոստիկանության հաղորդագրության, երաշխավորվում է։ 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Վստրեչի ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանն ահազանգել էին նրա եւ ընտանիքի նկատմամբ ոստիկանության գործադրած ապօրինությունների մասին։

Մեկնաբանություններ (1)

Աննա
Չգիտեմ` Արամ Վարդանյանին հասցեագրված մեղադրանքները շինծու են, թե` ոչ, բայց որ Էրեբունու ոստիկանությունը որպես այդպիսին գոյություն չունի, դա հաստատ է: Մենք նրանց վճարում ենք միայն սուրճ խմելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter