
ԱԳՆ հայտարարությունը նոր տիպի կորոնավիրուսի վերաբերյալ
Արտաքին գործերի նախարարությունը Իտալիայում Հայաստանի քաղաքացիներին հորդորում է մշտական կապ պահպանել ՀՀ դեսպանության հետ։ Նախարարությունն այսօր կորոնավիրուսի վերաբերյալ հայտարարություն է տարածել։
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,- նշված է հայտարարությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել