HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանն ազատ է արձակվել

«5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադայանն ազատ է արձակվել։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի, բավարարել է կալանքի ժամկետը երկարացնելու դեմ նրա պաշտպանների բողոքը։

Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշման մեջ նշել է, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, թե Թավադյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։

Նշենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է սուտ ցուցմունք տալու նպատակով տուժողին կաշառելու մեջ։ Խոսքը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով տուժողներից մեկի մասին է։ Թավադյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նրա կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու որոշումը կայացրել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, որի դեմ նրա պաշտպանները բողոք էին ներկայացրել Վերաքննիչ դատարան։

Նշենք, որ բողոքի քննության ընթացքում դատախազն ու քննիչը դատավոր Ալեքսանդր Ազարյանին ինքնաբացարիկի միջնորդություններ էին ներկայացրել, որոնք մերժվել էին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter