
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է նոր կորոնավիրուսի՝ պանդեմիայի մակարդակին հասնելու մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի տարածումը հասել է պանդեմիայի մակարդակի, քանի որ վիրուսի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը։
«Նախկինում մենք երբեք չենք բախվել պանդեմիայի հետ, որն առաջացել է կորոնավիրուսի արդյունքում։ Եվ երբեք չենք բախվել պանդեմիայի հետ, որին, միևնույն ժամանակ, հնարավոր է կառավարել։ [...] Կորոնավիրուսի 118 000 դեպքերի, որոնք գրանցվել են 114 երկրներում, միայն 90 %-ը գրանցվել է չորս երկրներում, իսկ դրանցից երկուսում՝ Չինաստանում և Հարավային Կորեայում էականորեն նվազել է վարակակիրների քանակը»,- հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
? BREAKING ?
— World Health Organization (WHO) (@WHO) March 11, 2020
"We have therefore made the assessment that #COVID19 can be characterized as a pandemic"-@DrTedros #coronavirus pic.twitter.com/JqdsM2051A
Կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհանոմը հայտնել է, որ COVID-19 կորոնավիրուսի տարածման նոր դասակարգումը որևէ փոփոխության չի ենթարկում կորոնավիրուսի դեպքեր գրանցած երկրների ղեկավարությանը՝ կազմակերպության կողմից տրամադրված խորհուրդների վրա։
«ԱՀԿ-ի կողմից պանդեմիայի հայտարարումը որևէ կերպ չի փոխում կորոնավիրուսի արդյունքում առաջացած վտանգների վերաբերյալ Կազմակերպության գնահատականները։ Պանդեմիայի հայտարարումը չի փոխում այն ամենն, ինչն անում է ԱՀԿ-ն և չի փոխում այն ամենը, ինչ պետք է անեն երկրները»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։
Մինչ այս ԱՀԿ-ն կորոնավիրուսի տարածումը դիտարկում էր որպես համաճարակ։ Համաձայն ԱՀԿ տերմինաբանության՝ համաճարակը աշխարհագրական որևէ շրջանում հիվանդության հանկարծակի տարածումն է։ 2010 թվականին ԱՀԿ-ն սահմանել է պանդեմիայի մեկնաբանությունը։ Ըստ այդմ՝ պանդեմիան ամբողջ աշխարհում այս կամ այն հիվանդության տարածումն է։
Այսօր երեկոյան պարզ դարձավ, որ Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրանցման 3 նոր դեպք։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիվանդներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), որն աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մյուսը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։ Ճշտվում է նրանց շփման շրջանակը, որն, ըստ նախնական տվյալների, մեծ չէ։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին։ Վարակակիրը Իրանից ժամանած Հայաստանի 29-ամյա քաղաքացի էր։
Լուսանկարը՝ Reuters-ի
Մեկնաբանել