
57 անձ մեկուսացված է կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում (թարմացվող)
13:45
Նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ երեկ հաստատված նոր կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։
Մեկուսացված է 57 անձ։
Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում մինչ օրս իրականացվել է կորոնավիրուսի հայտնաբերման 262 հետազոտություն, 4-ը՝ դրական արդյունքով: Բոլոր պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Դեպքերից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:
Այս պահի դրությամբ, ըստ մամուլի քարտուղարի, 10 անձ մեկուսացվել է հատուկ պահման վայրում, որտեղ արդեն մեկուսացված էին ևս 31 հոգի։
Ընթացքի մեջ են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել