HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից կորոնավիրուսի 40 փորձանմուշ է ուղարկվել Հայաստան՝ հետազոտության․ պատասխանները բացասական են

Արցախի Հանրապետության պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 12-ին ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի հետ քննարկել է հիվանդության կանխարգելման ուղղությամբ իրականացրած աշխատանքները և հետագա անելիքները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժինը։

Պետական նախարարը հետաքրքրվել է վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքների ընթացքից, նյութական և տեխնիկական սպասարկման միջոցների համալրման աստիճանից:

Ա. Բաղրյանի ներկայացրած օպերատիվ տվյալների համաձայն՝ առ այսօր հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: 

«Մինչ այսօր շուրջ 40 փորձանմուշ է ուղարկվել ՀՀ՝ հետազոտության, որոնց բոլորի պատասխանները բացասական են: Տեղեկացնեմ նաև, որ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների շրջանակներում կազմակերպվում են քննարկումներ՝ մշտապես կապի մեջ լինելով ՀՀ գործընկերների հետ: Իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում՝  բոլոր բժշկական հիմնարկները համալրվել են թե՛ միանվագ օգտագործման պարագաներով, և թե՛ ախտահանիչ նյութերով, ինչպես նաև լազերային հեռահար ջերմաչափերով: ԱՀ երկու անցակետներ ևս համալրված են լազերային հեռահար ջերմաչափերով»,- իր խոսքում նշել է առողջապահության նախարարը:

Պետական նախարարը նշել է, որ ավելի վաղ կառավարությունը տեղական երկու ընկերության հետ ձեռք էր բերել պայմանավորվածություն, համաձայն որի, անհրաժեշտության դեպքում արտադրվում են պաշտպանիչ դիմակներ, որոնք, աառողջապահության նախարարի գնահատմամբ, համապատասխանում են սահմանված բժշկական նորմերին և բաշխվածության ցուցակներով տրամադրվում են լրացուցիչ օգտագործման համար:

Խոսելով հանրապետությունում սուր շնչառական վարակների մասին՝ Ա. Բաղրյանը փաստել է, որ հանրապետության բոլոր բուժհիմանրկներում վերոհիշյալ հիվանդների դիմելիության աստիճանը նվազել է, որը նկատելի է նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատություններում իրականացված մշտադիտարկումների արդյունքում: 

Հանդիպման վերջում Գ. Մարտիրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ԱՀ քաղաքացիներին հորդորելով խուսափել արտասահմանյան այցելություններից, գործուղումներից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter