
Նիկոլ Փաշինյանը ընդհատում է արձակուրդը՝ պայմանավորված Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով
«Հույս ունեմ՝ շատ լարված չեք, կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ, բայց պետք է ասեմ, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ երկու նոր հաստատված դեպք ունենք։ Սրանք նոր դեպքեր չեն, այլ կապ ունեն երեկ հաստատված դեպքերի հետ», - ուղիղ հեռարձակման ընթացքում նշեց Փաշինյանը, հավելելով, որ հաստատված դեպքերից երկուսը կապված են երեկ հաստատված դեպքերից մի կնոջ հետ, վարակվածները կնոջ ամուսինն ու մորաքրոջ տղան են, բոլորը Էջմիածնի բնակիչներ են։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վաղը կրթական հաստատությունները չեն աշխատի։ Ինչպես նաև քարոզարշավ չի իրականացվի։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել