HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թումոն Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը դադարեցնում է դասերը

Թումո կենտրոնը ֆեյսբուքjան իր էջում հայտնում է, որ Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչեւ ապրիլի 12-ը դադարեցնում են դասերը։ 

«Այս առավոտ մենք տեղեկացանք, որ Թումո Երևանի շենքի 6-րդ հարկում շինարարական աշխատանքներին մասնակցող անձի մոտ հայտաբերվել է արդեն հայտնի վիրուսը: Ահա մի քանի փաստ այդ մասին.

Այդ անձը Թումոյի աշխատակից չէ: Նա պայմանագրով աշխատում է մեր վարձակալներից մեկի հետ:

Այդ անձը չի ունեցել մուտք դեպի Թումո Երևանի կրթական տարածք ու չի ունեցել շփում որևէ ուսանողի, աշխատակցի կամ վարձակալող ընկերությունների աշխատակիցների հետ:

Այս պահին 6-րդ հարկում շինարարական աշխատանքները դադարեցվել են: Մենք հետևում ենք իրադարձություններին ու մաղթում ենք այդ մասնագետին շուտափույթ ապաքինում:

Ինչպես տեղյակ եք, ավելի վաղ մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը Հայաստանի ու Արցախի բոլոր կենտրոններում մինչև ապրիլի 12-ը»,- նշված է Թումո կենտրոնի հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter