HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը։ Ընդ որում, սա մահվան առաջին դեպքն է ԱՊՀ ողջ տարածքում։

1969 թվականին ծնված կինը, որը նոր էր վերադարձել Իրանից, առողջության հետ կապված քրոնիկ խնդիրների պատճառով դիմել էր հիվանդանոց։ Հետազոտության արդյունքում պարզ էր դարձել, որ կինն ունի ծանր աուտոիմուն կարմիր գայլախտ հիվանդություն, 4-րդ կարգի գայլախտային երիկամաբորբ և վերջին աստիճանի երիկամային անբավարարություն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի կառավարությանն առընթեր գործող օպերատիվ շտաբը։

Հիվանդության արդյունքում կնոջ մոտ հայտնաբերվել է երիկամի վնասում, շնչառական անբավարարություն, ինչպես նաև սուր իմունոդեֆիցիտ։ Զուգահեռ պարզ է դարձել նաև, որ կինը հիվանդ է նաև կորոնավիրուսով։ Նա հոսպիտալացվել է հատուկ ռեժիմի հիվանդանոց, իրականացվել են ինտենսիվ բուժական գործողություններ։

Այդուհանդերձ, կնոջ մոտ սրվել են քրոնիկ հիվանդությունները, զարգացել ներքին օրգանների անբավարարություն։ Կարանտինի մեջ են գտնվում կնոջ ընտանիքի անդամները։

Վերջին տվյալներով կինն Իրանում բուժման կուրսեր էր անցնում։ Այս պահի դրությամբ, Ադրբեջանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 12-ի, որոնցից երկուսն օտարերկրյա քաղաքացիներ են։ Օտարերկրացիներից մեկը Ռուսաստանի, մյուսը՝ Գերմանիայի քաղաքացիներ են։ Երկրում 500 մարդ գտնվում է կարանտինում։ 

Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 133 084-ի, մահացածների թիվը՝ 4947-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 68 898-ի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter