HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն տեղափոխվել է կարանտին

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն տեղափոխվել է կարանտին։ Պատճառը Կանադայի վարչապետի կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանիշների առկայության կասկածն է։ Այդ մասին մարտի 12-ին հայտարարել է վարչապետի գրասենյակը։ Տրյուդոն տեսաուղերձի ժամանակ հայտնել է, որ ինքնամեկուսացվելու է և կաշխատի տնից։ Բացի այդ, վարչապետը բոլոր բանակցությունները կվարի հեռախոսով։ Վարչապետն իր «Թվիթերի» միկրոբլոգում էլ գրել է, որ մեկուսացման որոշումը կայացվել է Լոնդոնից Սոֆի Տրյուդոյի վերադառնալուց հետո։

«BBC»-ն հայտնում է, որ երկու օր առաջ վատացել է Տրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի ինքնագիտակցությունը։ Նա հանձնել է անալիզներ, և ամուսինները մեկուսացման մեջ կգտնվեն մինչև արդյունքների հրապարակումը։ Կանադայի վարչապետի մոտ նման ախտանիշներ չեն հայտնաբերվել։

Մարտի 11-ին «Politico» թերթը հայտնել է, որ մի միջոցառումներից մասնակիցներից մեկի մոտ, որին մասնակցել էր նաև Տրյուդոն, ավելի ուշ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նշվում է, որ այդ մարդը, որի անունը չի հայտնվում, սակայն տեղեկություն կա, որ 50-ից բարձր տարիքի է, եղել է Օնտարիոյի առաջին վարակակիրը։ Հիվանդության հայտնաբերումից հետո վերջինս հոսպիտալացվել է։

Մարտի 7-ին էլ Իտալիայի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Նիկոլա Ձինգարետին էլ հայտնել էր կորոնավիրուսով հիվանդ լինելու մասին։ Սոցիալական ցանցերում տարածած իր հաղորդագրության մեջ, նա հայտնել է, որ իրեն լավ է զգում, սակայն «ստիպված է մնալ տանը»։ Հաջորդ օրը հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով հիվանդ է նաև Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սալվատորե Ֆարինան և Պիեմոնտ պրովինցիայի ղեկավար Ալբերտո Չիրիոն։

Լուսանկարը՝ «Vogue» ամսագրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter