HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը վաղն առավոտյան կորոնավիրուսի ստուգման թեստ կհանձնեն։ Այդ մասին հայտարարել է վարչապետը ֆեյսբուք ուղիղ եթերով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստուգման պատճառը Աննա Հակոբյանի մարտի 7-ի հանդիպումն է Բրազիլիայի նախագահի տիկնոջ հետ։ Ավելի վաղ, որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի կորոնավիրուսի ստուգման թեստի արդյունքերը եղել են դրական, որը, սակայն, հետագայում ժխտել էր հենց ինքը` նախագահը։ Բրազիլիայի նախագահը թեստ էր հանձնել այն բանից հետո, երբ կորոնավիրուս էր հայտնաբերվել նախագահի վարչակազմի հանրային կապերի քարտուղարության ղեկավար Ֆաբիո Վայնգարտենի մոտ։

Փաշինյանը նշել է, որ լուրը կարդալուց հետո չափել են նրանց ջերմությունը, երկուսն էլ ջերմություն չեն ունեցել։ Չնայած, որ Բրազիլիայի նախագահը ժխտել է կորոնավիրուսի հաստատման փաստը, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը որոշել են ինքնամեկուսացվել, իսկ շաբաթ առավոտյան նրանք կհանձնեն կորոնավիրուսի ստուգման թեստ։

Լուսանկարը` Աննա Հակոբյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter