
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձ կորոնավիրուսով չեն ախտորոշվել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուք իր էջում հայտնել է, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով դրական է:
«Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից տեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են տեստերի պատասխանները. Բոլոր 5-ի տեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև«Գլորիայի» իտալացի աշխատակցինը»,- հայտնել է մարզպետը::
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել