
Կորոնավիրուսի ևս 2 դեպք է գրանցվել․ այս պահին կա 15 հաստատված դեպք
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 2 դեպք։ Այս մասին իր ֆեյսբուք էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․
«Քիչ առաջ ավարտեցինք ևս 38 հետազոտություն, որից 36-ը բացասական էր, իսկ 2-ը` դրական: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,-հայտնել է նախարարը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել