ՏՄՊՊՀ. մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա, առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ:
Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ՝ կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել