HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Ախտահանվում է Էջմիածնի Մաշտոցի փողոցը (տեսանյութ)

Քիչ առաջ ոստիկանների հորդորով Էջմիածնի Մաշտոցի փողոցում կայանված մեքենաները հեռացվեցին, որպեսզի սկսեն ախտահանման գործողությունները։

Ախտահանող մեքենան արդեն 1 ժամից ավելի է ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ սկսել է ախտահանել փողոցը։ Մի շարք ոստիկաններ էլ հսկում են, որ մեքենաները չկայանեն Մաշտոցի փողոցում։

Չնայած դրան՝ մեքենաների հոսքը Մաշտոցի փողոցում չէր դադարել։ Էջմիածնեցիներից նաև պատմում էին, որ մարդկանց շարժը գրեթե նույնն է, ինչ սովորական օրերին, այսօր նույնիսկ հարսանիքի 2 շարասյուն են նկատել։

Այս պահի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 18 դեպք, որից 11-ը վարակվել են Էջմիածնի բնակչից։

Քիչ առաջ, երբ դեռ հաստատված վարակակիրների թիվը 15 էր, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում էր, որ նրանցից միայն մեկն ունի թոքաբորբ։

Ընդհանուր առմամբ՝ մեկուսացված են մոտ 200 մարդ, այդ թվում նաև՝ մի քանի բուժաշխատողներ։

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն այսօր կոչ է արել զերծ մնալ Էջմիածին-Երևան և հակառակը անկանոն ուղևորափոխադրումներ իրականացվող մասնավոր տաքսի մեքենաների ծառայություններից օգտվելուց։

«Առհասարակ, խնդրում եմ մնալ տանը, քաղաքից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում և սեփական մեքենաներով. եթե դա հնարավոր չէ՝ հանրային տրանսպորտով, քանի որ այն պարբերաբար ախտահանվում է»,- հայտնել է քաղաքապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter