
Մարտի 1-ին կորոնավիրուս ախտորոշված քաղաքացու մոտ այսօր վիրուս չի հայտնաբերվել
«Այս պահի դրությամբ՝ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ»,- քիչ առաջ հայտնեց առողջպահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ մարտի 1-ին կորոնավիրուս ախտորոշված քաղաքացու այսօրվա թեստավորումը բացասական է եղել, այսինքն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել, իսկ վաղը՝ ևս մեկ բացասական արդյունք ստանալուց հետո, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել