HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արտասահման գործուղումների արգելքն արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարում. հետազոտություն

Տեղափոխման սահմանափակումները և քաղաքացիների հետ շփումները, որոնք սահմանել էր Չինաստանը կորոնավիրուսի տարածումից ի վեր, շուրջ 70 %-ով կրճատել են երկրի սահմաններից դուրս վարակի տարածման հավանականությունը: Այդ մասին նշվում է Եյլի համալսարանի գիտնականների իրականացրած հետազոտության մեջ, որը մարտի 13-ին հրապարակվել է ԱՄՆ գիտությունների ակադեմիայի «Proceedings» ամսագրում։

Գիտնականների հաշվարկներով, առանց համանման սահմանափակումների, ինչպես նաև այլ երկրներ գործուղումների արգելքի բացակայության պայմաններում, արդեն իսկ փետրվարի 15-ին, Չինաստանի սահմաններից դուրս, Sars-Cov-2 վիրուսի վարակակիրների թիվը կանցներ առնվազն 779-ը։ Միևնույն ժամանակ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, փետրվարի 21-ին 26 երկրներում (բացառությամբ Չինաստանի), կարձանագրվեր ընդհանուր առմամբ 556 դեպք։ Հետազոտության իրականացման համար՝ գիտնականներն օգտագործել են թռիչքների և վիրուսի տարածման վերաբերյալ տվյալները։

Գիտնականները կարծում են, որ պետությունները ժամանակին չեն կարողացել կանխարգելել վիրուսի տարածումը, քանի որ վարակակիրների մոտ սկզբնական շրջանում ախտանիշներ ի հայտ չեն եկել։ Դա է պատճառը, որ սահմաններին իրականացվող սքրինինգը և ջերմաչափումն ամենաարդյունավետ միջոցները չեն՝ վիրուսի տարածման սկզբնական շրջանում։ Վարակակիրների 64 %-ը ճանապարհորդում են ինկուբացիոն շրջանում, իսկ առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս ժամանումից միջինում 3 օր անց։

Հետազոտության հեղինակները կարծում են, որ առողջապահական մարմինները կորոնավիրուսի վարակման սկզբնական փուլում պետք է բացահայտեն և մեկուսացնեն վարակակիրներին։ Ընդ որում, նրանք խորհուրդ են տալիս մեկուսացնել հենց օդանավակայանից կամ ժամանման առաջին օրերին։

Զուգահեռաբար, Չինաստանի առողջապահության ազգային կոմիտեն հայտնել է, որ երկրում առաջին անգամ արտասահմանից եկած վարակակիրների թիվը գերազանցել է երկրի ներսում վարակվածների թվին։ 7 ճանապարհորդների մոտ, որոնք ժամանել էին Չինաստան, հայտնաբերվել է կորոնավիրուս, այն դեպքում, երբ այդ օրը Չինաստանում նոր վարակվածների թիվը եղել է 4: Բոլոր դեպքերը գրանցվել են Հուբեյ նահանգում, որը եղել է կորոնավիրուսի տարածման առաջնային օջախը։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 154 259-ի, մահացածների թիվը՝ 5798-ի, իսկ ապաքինվածների թիվը՝ 74 262-ի։

 

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter