HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Գազելները» պետք է ախտահանեն երթուղին սպասարկող ընկերությունների սեփականատերերը 

Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ և Առողջապահության նախարարության ցուցումով՝ քիչ առաջ մասնագիտական միջոցներով սկսել են ախտահանել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտի միջոցները։

Հրապարակված լուսանկարներից երևում է, որ ախտահանվում են միայն քաղաքին պատկանող ավտոբուսներն ու տրոլեյբուսները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քիչ անց կսկսվի նաև մետրոպոլիտենի վագոնների ախտահանման գործընթացը։ 

Մասնավոր հատվածին պատկանող հանրային տրանսպորտային միջոցները, մասնավորապես՝ «Գազելները» (միկրոավտոբուսները) պետք է ախտահանեն երթուղին սպասարկող ընկերությունների սեփականատերերը։ Նման հրահանգ կա Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից։

Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Գազելների» ախտահանումը կսկսվի վաղվանից։

Քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցների ախտահանումը կիրականացվի ամեն օր՝ հերթափոխից հետո։

Լուսանկարները՝ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter