HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել

Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել Լուսանկարը՝ Getty Images-ի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի ստուգման թեստ է հանձնել։ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փեյնսը հայտնել է, որ արդյունքները կհրապարկվեն կիրակի օրը Վաշինգտոնի ժամանակով 17:00-ին։

Փեյնսը նաև տեղեկացրել է, որ Սպիտակ տանը պարբերաբար ստուգում են բոլոր այն անձանց ջերմությունը, որոնք շփվել են Թրամփի հետ։ Այդ մասին հայտնում է «Deutsche Welle»-ն։

Զուգահեռաբար, Միացյալ Նահանգները նոր սահմանափակումներ է մտցնում։ Դրանք կապված են դեպի Մեծ Բրիտանիա և Իռլանդիա թռիչքների, նավարկությունների և երկրի ներսում տեղաշարժի հետ։

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների նկատմամբ ԱՄՆ-ի՝ ավելի վաղ հայտարարված սահմանափակումները չէին տարածվում Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի վրա։ Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ քաղաքացիները, որոնք տվյալ պահին գտնվում են Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, կարող են վերադառնալ հայրենիք։ Ժամանման պահին նրանք պետք է անցնեն հատուկ ստուգում։

Փոխնախագահ Փեյնսի խոսքերով՝ այս որոշումը պայմանավորված է Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի վարակակիրների մեծ թվով։

Շաբաթ օրը Մեծ Բրիտանիայում հայտարավել էր կորոնավիրուսից մահացած 10 անձանց մասին։ Այդպիսով, մահացածների ընդհանուր թիվը Մեծ Բրիտանիայում հասել է 21-ի։ Վերջին օրվա ընթացքում էլ վարակակիրների թիվը 342-ից հասել է 1140-ի։

ԱՄՆ-ում վարակակիրների ընդհանուր թիվը 2499 է, որոնցից 342-ը վարակվել են վերջին օրվա ընթացքում։ Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 51 է։ Հիշեցնենք, որ դեռ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրում հայտարարել էր արտակարգ դրություն։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ-ում իրենց գործունեությունը դադարեցրել են միջազգային զբոսանավային ընկերությունները։

«Royal Caribbean Cruises» ընկերությունը շաբաթ օրը հայտարարել է, որ մեկ ամսով ամբողջ աշխարհում դադարեցնում է իր բոլոր ճանապարհորդությունները։ Ավելի վաղ, նման որոշումներ էին կայացրել նաև «Norwegian Cruise Line» և «Carnival» ընկերությունները։ Ընկերությունները նախատեսում են վերականգնել աշխատանքը ապրիլի 9-12-ն ընկած ժամանակահատվածում։ «Carnival» ընկերությանն է պատկանում «Grand Princess» զբոսանավը, որտեղ հայտնաբերվել էր SARS-CoV-2 կորոնավիրուսի 21 դեպքեր։

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter