
Կոչ կրոնական կազմակերպություններին՝ չեղարկել զանգվածային ծեսերը մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչով դիմել է կրոնական կազմակերպություններին՝ հորդորելով զերծ մնալ ծեսեր կազմակերպելուց՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նկատառումներով։ Ստորեւ՝ նախարարի ֆեյսբուքյան կոչ-գրառումը։
«Անկեղծ ասած տեղյակ չեմ, թե մեր երկրում գործող կրոնական կազմակերպությունները ինչ որոշումներ ունեն իրենց ծիսակատարությունները շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ, սակայն ուզում եմ հիշեցնել, որ առնվազն Հարավային Կորեայում և մեր հարևան Իրանում նոր կորոնավիրուսային վարակը իր պայթյունաձև տարածումն է ստացել հենց կրոնական արարողությունների պատճառով։ Հետևաբար կոչ եմ անում մեր քաղաքացիներին և բոլոր կրոնական կազմակերպություններին զերծ մնալ զանգվածային ծեսերից՝ չեղարկելով դրանք մինչև համաճարակի վտանգի իսպառ վերացումը։ Մարդկանց առողջությունը վեր է ամեն ինչից»։
Մեկնաբանել