
Գերատեսչություններին հանձնարարվել է դիտարկել աշխատանքը հեռավար եղանակով իրականացնելու հնարավորությունը
Փոխվարչապետ Տիգրանը Ավինյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ Կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռավար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
«Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել