
Կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է
Կորոնավիրուսով վարակվածներից մեկը դպրոցահասակ երեխա է: Այս մասին իր ֆեյբուքյան էջում հայտնել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։
Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»,- գրել է մամուլի խոսնակը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել