HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դալմա Գարդեն մոլը» մարտի 16-23-ը փակ կլինի

«Դալմա Գարդեն մոլը» մարտի 16-ից մինչև մարտի 23-ը փակ կլինի: Այս մասին հայտնել է ընկերությունը ֆեյբուքյան իր էջում:

«Սիրելի հաճախորդներ ու գործընկերներ,

Ելնելով կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունից և մարդասիրական նպատակներից՝ ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել փակել Դալմա Գարդեն մոլը մարտի 16-ից մինչև մարտի 23-ը՝ կանխելու կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։

Այսօր մարդկության առջև ծառացած մեծ խնդիրը համընդհանուր է ու յուրաքանչյուրիս է վերաբերում: Մի շարք երկրներ՝ տնտեսական, իսկ բիզնեսներ ֆինանսական ճգնաժամի շեմին են։

Որպես շահույթ հետապնդող կազմակերպություն՝ Դալմա Գարդեն մոլը ևս մտահոգված է այս խնդրով:

Գնալով այս քայլին՝ մենք գիտակցում ենք, որ կունենանք ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում ենք մարդու առողջությունը, մեր հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։

Եկեք գիտակցենք, որ ինչքան շուտ սկսենք տանը մնալ, այնքան քիչ կտարածվի վարակը։ Սովորենք մյուսների սխալներից և մաղթենք մեր բարեկամ երկրներին առողջություն։ Չսպասենք համաճարակի տարածմանը և ծայրահեղ իրավիճակի ստեղծմանը։ Գործենք հիմա։

Սիրելի հաճախորդներ, մնացեք տանը, թեյ խմեք, ֆիլմ դիտեք, վերջապես վայելեք ձեր մտերիմների ներկայությունը՝ հանգիստ և առանց շտապության:

Կոչ ենք անում բոլոր մեր գործընկերներին, ընկերություններին ու կազմակերպություններին նույնպես միանալ նախաձեռնությանը ու նպաստել երկրի բնականոն կյանքի շուտափույթ վերականգնմանը»,- նշված է առևտրի կենտրոնի հաղորդագրության մեջ:

Նշենք, որ սույն օրերին փակ կլինի նաև «Երևան մոլը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter