HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմը մեկուսացվել է ընկերությունում հաստատված կորոնովիրուսի մեկ դեպքի պատճառով

«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի անձնակազմը մեկուսացվել է ընկերությունում հաստատված կորոնովիրուսի մեկ դեպքի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Ապատեղեկատվության բացառման և հանրությանը պատշաճ իրազեկման նպատակով հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունում գրանցվել է մեկ հաստատված կորոնովիրուսի դեպք, ինչի պատճառով ոլորտի ղեկավարության և Առողջապահության նախարարության հետ համագործակցության արդյունքում կայացվել է համապատասխան որոշում մեկուսացնել ընկերության անձնակազմը ընկերության մասնաշենքում, որը գտնվում է Զվարթնոց օդանավակայանի պահպանվող տարածքում:

Մեկուսացված անձնակազմի համար ընկերության միջոցներով կազմակերպված են կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ, կազմակերպված է երկանգամյա սնունդի, խմելու և արտադրական կարիքների համար ջրի անսահման մատակարարում։ Մասնաշենքի բոլոր հարկերն ապահովված են ախտահանման համապատասխան լուծույթներով, իսկ անձնակազմը՝ դիմակների բավարար քանակով:

Նշենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն սերտորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ՝ համատեղ վերահսկելով ամբողջ գործընթացը։

Խորին շնորհակալություն ենք հայտնում «Հայաէրոնավիգացիայի» աշխատակիցներին համագործակցության, իրենց ցուցաբերած արիության և իհարկե բարձր պատասխանատվության համար։

Հարգանքով`

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter