
Հաստատվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք․ ընդհանուր՝ 23 դեպք է գրանցված
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ քիչ առաջ ավարտել է նոր կորոնավիրուսի ևս 52 հետազոտություն, որից 49-ը բացասական էր, իսկ 3-ը` դրական: Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:
Այս պահին կա հաստատված 23 դեպք: 1-ին պացիենտի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան և բացասական լինելու դեպքում, նա դուրս կգրվի հիվանդանոցից:
21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել