
Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանը ձերբակալվել է
Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը Մոսկվայում ձերբակալվել է։
Այս մասին մամուլում տարածված տեղեկությունը հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Ձերբակալման մասին տեղեկացվել է ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով կնախաձեռնվի էքստրադիցիոն գործընթաց»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։
Հիեցնենք, որ Վահագն Հարությունյանը հետախուզման մեջ էր շուրջ մեկուկես տարի։ Նա մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ։
Այս մեկուսկես տարվա ընթացքում ՀՔԾ-ն երեք անգամ միջնորդություն է ներկայացրել դատարաններ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք կամ մերժվել են կամ բավարարվելուց հետո բեկանվել։ Այսինքն՝ թեև Հարությունյանը գտնվում էր հետախուզման մեջ՝ նրա նկատմամբ ՀՔԾ-ում քննվող գործով ընտրված չէ խափանման միջոց կալանավորում։
Մեկնաբանել