
Հայաստանի քաղաքացիները՝ Հռոմի օդանավակայանում
Այսօր՝ 21:30-ին, Իտալիայից հատուկ չվերթով Երևան են ժամանում Հայաստանի քաղաքացիներ: Իտալիայից Հայաստան ժամանողների թվում է նաև ուսանող Քրիստինե Նիկողոսյանը:
Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ հստակ չգիտեն, թե այս թռիչքով քանի քաղաքացի է Հայաստան ժամանելու: Հյուպատոսությունից հայտնել են 70-80 քաղաքացու մասին: Քրիստինե Նիկողոսյանի խոսքով նաև տեղյակ չեն, թե որտեղ են իրենց մեկուսացնելու, սակայն մամուլում շրջանառվել է ԵՊՀ հյուրատան եւ Դիլիջանի ուսումնական կենտրոնի անունները:
Թռիչքի մասնակիցներին տեղեկացրել են, որ օդանավակայանից պետք է մեկուսացվեն, եւ տեղեկացնեն ծնողներին եւ բարեկամներին, որ օդանավակայան չժամանեն:
Հիշեցնենք, որ չվերթը իրականացնում է հայկական Atlantis European Airways ավիաընկերությունը: Ֆինանսական ծախսերը հոգալու են Հայաստանի կառավարությունը, Atlantis European Airways ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը:
Մեկնաբանել